ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
28.04.2017 | 09:13

...թե Զարուհի Փոստանջյանին ի սկզբանե` կուսակցություն ստեղծելիս, քաղաքական պայքարի մեջ մտնելիս, խստորեն զգուշացվել է` շատ չտրվել կրեատիվին, պահել խաղի կանոնները, չասել` «կհամտեսենք սրա արյունը, կուտենք նրա հրեշներին», խաղաքարտերը շուտ չբացել:

Նախ, որպեսզի կուսակցությունը ֆալստարտ չգրանցի, ապա և` իր շուրջը համախմբի լուրջ էլեկտորատ: Եվ այնուհանդերձ, Զարուհուն դա չհաջողվեց։ Նա Նիկոլի և «Ելքի» հարցում մի քանի լուրջ «բացթողում» ունեցավ` ելնելով «Սասնա ծռերի»` ՊՊԾ-ն գրավելու օրերի մոդիֆիկացիայից, երբ Նիկոլին նույն «ծռերը» թույլ չտվեցին մոդերացնել իրենց շարժումը, և երկրորդ «բացթողումով»` «Կենտրոնի» եթերում, երբ ունքը շինելու տեղը աչքն էլ հանեց:

Դիտվել է՝ 7574

Մեկնաբանություններ